Իրանի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած զինված բախումների հետեւանքով զոհվել է ոստիկանության երկու աշխատակից, տեղեկացրել է Fars գործակալությունը՝ հղում կատարելով տեղեկացված աղբյուրին։

«Ոստիկանության երկու աշխատակիցներ՝ կրտսեր լեյտենանտ Սալման Ղարիբին եւ ավագ լեյտենանտ Ալի Ղոլամին, զոհվել են զինված բախման ժամանակ... Իզե կենտրոնական շրջանի Բիշ Շիրին բնակավայրում»,- նշվել է հաղորդագրությունում։

Տեղեկացվել է, որ բախումը տեղի է ունեցել ոստիկանության եւ զինված հափշտակիչների միջեւ։