Մոսկվայի կենտրոնում հոկտեմբերի 8 –ին անվտանգության  խստացված միջոցառումներ են ձեռնարկվել, որտեղ, համաձայն համացանցում հայտնված հաղորդագրության, ծրագրում են հավաքվել արմատական կազմակերպությունների ակտիվիստները: Կան ձերբակալվածներ:

Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», Մանեժի հրապարակում տասնյակ ավտոբուսներ կան` հատուկ ստորաբաժանման աշխատակիցներով, հրապարակը հսկվում է ոստիկանության աշխատակիցների կողմից: Մուտքը հրապարակ, սակայն, չի փակվել, մոսկվացիներն ու քաղաքի հյուրեը հանգիստ զբոսնում են այնտեղ:

Գործակալության զրուցակիցը նշել է, որ ավելի քան տասը մարդ է տարվել  ոստիկանական ավտոբուսներ: «Ստուգումների ժամանակ նրանց մոտ արգելված իրեր են հայտնաբերվել»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ոստիկանությունը մտավախություն ունի, որ ֆուտբոլային ակումբներից մեկի երկրպագու 18-ամյա Անդրեյ Ուրյուպինի մահվան կապակցությամբ ելույթներ կլինեն: Ինչպես հաղորդել էր տղայի հայրը, իր որդին  գիշերային ակումբում ընդհարվել է հայի հետ, որին պաշտպան է կանգնել մի արդբեջանցի, վերջինս էլ դանակահարել է Անդրեյին:

Հետաքննությունը բացառում է սպանության ազգային դրդապատճառը` պնդելով, որ Ադրբեջանցին պաշտպանել է իր ռուս ընկերոջը, սակայն սպանվածի հայրը դրան չի հավատում: