Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, այցի շրջանակում հուլիսի 25-ին նախատեսված է  երկկողմ հանդիպում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջեւ բանակցությունների հերթական փուլը Խաղաղության երկկողմ համաձայնագրի եւ միջպետական հարաբերությունների հաստատման նախագծի վերաբերյալ։