Վրաց ժողովրդին հատուկ է որոշակի չափազանցված սպասումներ ունենալ նշանակալի քաղաքական իրադարձություններից, սակայն Վրաստանի նախագահ Սարկոզիի այցի պարագայում այդ սպասումները մասնակիորեն արդարացան: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց վրացի փորձագետ, քաղաքագետ Զուրաբ Աբաշիձեն: Նրա խոսքով` Սարկոզիի ելույթում մի շարք հետաքրքիր պահեր կային, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել:
«Ֆրանսիան որոշակի հետաքրվածություն ունի տարածաշրջանի նկատմամբ ընդհանարպես: Ավելորդ է խոսել նման երկրի, ինչպիսին Ֆրանսիան է, հետաքրքրության նշանակության մասին: Իր ելությում նախագահ Սարկոզին կրկին ընդգծեց, որ իր երկիրը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ սա վրաց ժողովրդի համար ամեացավոտ հարցն է: Նա նշեց, որ անհարժեշտ է իրականցնել 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո կնքված համաձայնագրի կետերը: Սա ակնարկ էր Ռուսաստանին: Այդ ասպեկտով է պետք դիտարկել Սարկոզիի` միջազգային հրաբերություններում ուժային ճնշումների անթույլատրելիության մասին հայտարարությունը»,-նշեց փորձագետը:
Նրա խոսքով` հիշատակելով Երկրորդ համաշխարհայինից հետո Ֆրանիսայի եւ Գերմանիայի հաշտեցման մասին, Սարկոզին հասկացրեց, որ Ռուսաստանի եւ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը հնարավոր է: «Իհարկե, այն ժամանակ ուրիշ իրողություններ էին, սակայն պատմական փորձը գոյություն ունի, պետք է փորձել ընդօրինակել այն»,-ընդգծեց Աբաշիձեն:




























