Ֆրանսիայում եւ ոչ միայն Ֆրանսիայում անհամբերությամբ են սպասում Նիկոլա Սարկոզիի եւ Կարլա Բրունիի երեխայի լույս աշխարհ գալուն: Այնպիսի անհամբերությամբ, որ ամեն օր ԶԼՄ-ները հղում կատարելով «Twitter» սոցիալական ցանցին, հայտնում են, թե առաջին տիկինն արդեն ծննդաբերում է «Muette» կլինիկայում: Ինչպես փոխանցում է ֆրանսիական «Le Parisien»-ը, շաբաթվա սկզբից առաջին տիկինն արդեն բազմաթիվ անգամ ծննդաբերել է:
Ինչպես հաղորդում է «auFeminin.com» կայքը, հաշի առնելով բոլորի անհամբերությունը, առաջարկվում է երեխային կոչել Դեզիրե, ինչը նշանակում է «ցանկալի»: Այդ անվան առավելությունն այն է, որ հավասարապես կարող են կրել թե արական, թե իգական սեռերը:
Ամեն դեպքում` աղջիկ երեխայի դեպքում, հաշվի առնելով Կարլայի ասածը, թե Սարկոզին շատ է սիրում ծաղիկներ, կարող են ծաղիկների անունով կոչել, ասենք` Իրիս, Վիոլետ, Ֆլյոր...
Կարլա Բրունիի իտալական արմատները եւս կարող են ազդել անվան ընտրության վրա. հնարավոր է` Սիլվիո, Ջուզեպպե, Կլաուդիա կամ Քրիստինա...




























