Հայաստանի հավաքականը շատ լավ խաղ է ցուցադրում: Sportbox.ru -ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի հավաքականի մարզիչ Վալերի Գազաեւը: Նրա խոսքով` Հայաստանի հավաքականի շանսերը հավասար են Իռլանդիայի հավաքականի հետ:

«Անձամբ ես երկրպագելու եմ Հայաստանի հավաքականին: Սա համակրելի թիմ է, ի սրտե հայերին մաղթում եմ գրավել երկրորդ տեղը եւ դուրս գալ Եվրո-2012»,-ասել է Գազաեւը`  ընդգծելով, որ հավատում է Հայաստանի հավաքականի հաղթանակին:

Նշենք, որ Հայաստանի թիմը հոկտեմբերի 11 -ին կհանդիպի Իռլանդիայի հավաքականի հետ, որը վճռական կլինի Եվրո-2012 -ի եզրափակիչ փուլ ընդգրկվելու համար: