Եմենի նախագահ Ալի Սալեհը հոկտեմբերի  8 -ին հայտարարել է, թե առաջիկա օրերին կհեռանա  նախագահի պաշտոնից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես պատրաստվում եմ առաջիկա օրերին թողնել նախագահի պաշտոնը», նախագահի խոսքերն է մեջբերել Reuters գործակալությունը:

Հիշեցնենք, որ երկիրը 30 տարի շարունակ կառավարող նախագահ Սալեհի հրաժարականի պահանջով հակակառավարական ելույթները շարունակվում էին փետրվարի սկզբից: