Ոստիկանությունը տարհանել է Դանիայի հարավում գտնվող Ստոր Անդստ գյուղի մի քանի հարյուր բնակչի հրդեհի պատճառով, որը բռնկվել էր պայթյունների հետեւանքով, հաղորդում է Associated press-ը:
Կրակից տուժած շենքում պահվում էին հրավառության նյութեր, որոնք էլ, ենթադրաբար, պայթյուն են առաջացրել:
Ըստ չճշտված տեղեկությունների` մեկ մարդ զոհվել, եւս մեկը վիրավորվել է:




























