Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Սերգեյ Լավրովը հանդիպում են ունեցել Մոսկվայում։

«Կողմերը քննարկել են  երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր, այդ թվում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- նշվել է Ադրբեջանի ԱԳՆ հաղոդագրությունում։

Նշենք, որ Բայրամովի այցի շրջանակում նախատեսված է նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների հերթական փուլը Խաղաղության երկկողմ համաձայնագրի եւ միջպետական հարաբերությունների հաստատման նախագծի վերաբերյալ։