Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 25-ին, հերքեց արտակարգ լիազոր դեսպան, ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը, որ Ադրբեջանն Արցախի ինտեգրման չորսկետանոց ծրագիր է կազմել եւ Հայաստանի իշխանության միջոցով փոխանցել Արցախին։
«Բացարձակ անհեթեթություն է։ Լսել եմ հայտարարությունը, որտեղի՞ց այդ մասին գիտի Դավիթ Շահնազարյանը։ Ինձ նման փաստաթուղթ ոչ փոխանցվել է, ոչ էլ ասվել։ Գաղափար չունեմ։ Դավիթ Շահնազարյանից հարցրեք՝ որտեղից գիտի։ Եթե անգամ լիներ էլ, ես ինձ թույլ չէի տա ինչ-որ փաթեթ փոխանցել Ստեփանակերտին, որովհետեւ կհակասեր մեր տրամաբանությանը»,- ասաց նա։











