Լեռնային Ղարաբաղի հարցով անցկացվող բանակցությունների դինամիկան բավականին բարձր է։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։
«Բանակցային գործընթացի դինամիկան բավականին բարձր է»,- ասել է նա։
Բայրամովն ավելացրել է, որ բանակցային գործընթացի արդյունքները «մի փոքր զիջում են բուն բանակցային գործընթացի դինամիկային»։ «Սակայն, այդուհանդերձ, սխալ կլիներ ասել, թե դրական արդյունք ընդհանրապես չկա կամ գոյություն չունի»,- ընդգծել է նա։