Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, թե իբր «հուլիսի 26-ից Հայաստանը ծրագրում է հերթական սադրիչ գործողությունը՝ Լաչինի պետական սահմանային անցակետի մուտքի մոտ կազմակերպելով տարբեր մեքենաների կուտակումներ»։ 

«Մենք կոչ ենք անում հայկական կողմին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք ուղղված են սադրանքի և ծառայում են իրավիճակի սրմանը»,- ասված է հայտարարության մեջ։