Բաքվում ավարտվեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականը նվաճեց միայն մեկ օլիմպիական ուղեգիր. 75 կգ քաշային կարգում քառորդ եզրափակիչ հասավ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը:

Թիմային հաշվարկում առաջին տեղը գրավեց Ուկրաինան, որը նվաճեց 4 ոսկե մեդալ, 1 արծաթե մեդալ: Երկրորդ տեղը գրավեց Կուբան (2-1-0), երրորդ տեղը` Ադրբեջանը (1-1-0):

Ռուսաստանի հավաքականը բավարարվեց չորրորդ տեղով: Ռուսաստանի միակ ոսկե մեդալը նվաճեց 52 կգ քաշային Միշա Ալոյանը: Բրոնզե մեդալակիրներ դարձան Դավիթ Հայրապետյանը (49 կգ) եւ Եգոր Մեխոնցեւը (81 կգ):

49 կգ քաշային կարգ

1. Ժու Շիմին (Չինաստան)

2. Յոնգ Շին (Հարավային Կորեա)

3. Դավիթ Հայրապետյան (Ռուսաստան), Սեդամա Պուրեվդորժ (Մոնգոլիա)

52 կգ

1. Միշա Ալոյան (Ռուսաստան)

2. Էնդրյու Սելբի (Ուելս)

3. Յասուրբեր Լատիպով (Ուզբեկստան), Ռոշի Ուորեն (ԱՄՆ)

56 կգ 

1. Լազարո Ալվարես (Կուբա)

2. Լյուկ Քեմփբել (Անգլիա)

3. Անվար Յունուսով (Տաջիկստան), Ջոն Նեւին (Իռլանդիա)

60 կգ

1. Վասիլի Լոմաչենկո (Ուկրաինա)

2. Յասնիել Տոլեդո (Կուբա)

3. Գանի Ժայլանով (Ղազախստան), Դոմենիկո Վալենտինո (Իտալիա)

64 կգ

1. Էվերտոն Դոս Սանթոս (Բրազիլիա)

2. Դենիս Բերինչուկ (Ուկրաինա)

3. Վինչենցո Մաջիակապրե (Իտալիա), Թոմաս Սթալքեր (Անգլիա)

69 կգ

1. Տարաս Շելեստյուկ (Ուկրաինա)

2. Սերիկ Սապիեւ (Ղազախստան)

3. Կրիշանա Վիկաշա (Հնդկաստան), Էգիդիուս Կավալիուսկաս (Լիտվա)

75 կգ

1. Եվգենի Խիտրով (Ուկրաինա)

2. Ռիոտո Մուրատու (Ճապոնիա)

3. Բոգդան Ջուրատոնի (Ռումինիա), Էսկիվա Ֆալկաո (Բրազիլիա)

81 կգ

1. Խուլիո Լա Կրուզ (Կուբա)

2. Ադիլբեկ Նիյազիմբետով (Ղազախստան)

3. Եգոր Մեխոնցեւ (Ռուսաստան), Էլշոդ Ռասուլով (Ուզբեկստան)

91 կգ

1. Ալեքսանդր Ուսիկ (Ուկրաինա)

2. Թեյմուր Մամադով (Ադրբեջան)

3. Սերգեյ Կորնեեւ (Բելառուս), Սյուան Վանգ (Չինաստան)

+91 կգ

1. Մագոմեդռասուլ Մեջիդով (Ադրբեջան)

2. Էնթոնի Ջոշուա (Անգլիա)

3. Էրիկ Պֆայֆեր (Գերմանիա), Իվան Դիչկո (Ղազախստան)