Ասկերանի շրջանի  Շոշ գյուղի վարչական տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից հուլիսի 24-ին ժամը 11.20-ի սահմաններում կրակ է արձակվել դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Արայիկ Մարդիի Օհանջանյանի և Ալեքսանդր Աշոտի Մարությանի ուղղությամբ: Հակառակորդի արձակած կրակից պաշտպանվելու նպատակով վերջիններս ստիպված դադարեցրել են աշխատանքը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի դատախազությունից:

Ավելի վաղ էլ՝ հուլիսի 15-ին ժամը 09.50-ի սահմաններում Ասկերանի շրջանի Վերին Սզնեք գյուղի վարչական տարածքում տեղակայված ադրբեջանական զինուժի մարտական դիրքերից տարբեր զինատեսակներով կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Սերգեյ Ալեքսանդրի Հովագիմյանի և Ալեքսանդր Աշոտի Մարությանի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է աշխատանքը: 

Նշված երկու դեպքերի առնչությամբ կատարվում է հետաքննություն։