Լեհաստանում այսօր` հոկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Ինչպես հաղորդում է Agence France-Presse, կընտրվեն ստորին պալատի` Սեյմի 460 պատգամավորներ եւ Սենատի 100 անդամներ: Ընտրողների քվեների մածամասնությունն ստացած կուսակցությունը կառավարություն ձեւավորելու իրավունք կունենա: Եթե ուժերի ստացած քվեների միջեւ տարբերությունը մեծ չլինի, ապա կստեղծվի կոալիցիա:
«Ինտերֆաքսի» տվյալներով, ակնկալվում է, որ քվերակությանը կմասնակցի ընտրողների 65%-ը:
Ընտրությունների նախաշեմին ընտրողների շրջանում ավելի մեծ ժողովրդականություն է վայելում աջ կենտրոնամետ «Քաղաքացիկան պլատֆորմ» կուսակցությունը` վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորությամբ: Սոցհարցումների արդյունքներով նրա օգտին պատրաստ էր քվեարկել ընտրողների 35,5% տոկոսը: Այս կուսակցությանը հաջորդում է պահպանողական « Օրենք եւ արդարություն» քաղաքական ուժը, որը ղեկավարում է կառավարության նախկին ղեկավար Յարոսլավ Կաչինսկին, այն կարող է հավակնել 29,1% աջակցության: Առաջին պաշտոնական արդյունքները կլինեն հոկտեմբերի 10 -ի գիշերը:




























