Հուլիսի 26 – ին Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգում Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի ուղերձի քննարկման մասին հարցն էր։

Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել ուղերձի տեքստին, և այն կներկայացվի ԱԺ արտահերթ նստաշրջանի քննարկմանը։

Հիշեցնենք, որ վաղը՝ հուլիսի 27-ին Արցախի ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է գումարելու՝ Արցախի նախագահի նախաձեռնությամբ: