Վահան Քերոբյանը Sevan Startup Summit-ի շրջանակներում մասնակցել է գիտությանը և գիտելիքահենք ստարտափներին նվիրված պանելային քննարկմանը:

Նախարարն իր խոսքում կարևորել է պետության, գիտության և բիզնեսի միջև առկա կապը և հավելել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պաշտպանում է տարբեր ոլորտների գիտնականների հետ հարաբերությունների զարգացման գաղափարը:

Նշելով, որ Հայաստանում գիտությունն ու նորարարություններն առայժմ բավարար կերպով չեն օգտագործվում բիզնեսի կողմից, Վահան Քերոբյանը հավելել է, որ պետությունն իր կողմից միջոցներ է ձեռնարկում այդ խնդիրը լուծելու ուղղությամբ՝ խրախուսելով ընկերություններում նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ու բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավումը։