Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, Քարավաճառ քաղաքից 10 կմ հեռավորության վրա 3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես NEWS.am-ին հաղորդել են Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից, երկրաշարժի էպիկենտրոնի կոորդինատները համապատասխանում են հյուսիսային լայնության 40,07 եւ արեւելյան երկարության 46.15 աստիճաններին: Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ վրա, ուժգնությունը կազմել է 5 բալ Ռիխտերի սանդղակով:
Նախնական տվյալներով` երկրաշարժը 3 բալ ուժգնությամբ զգացվել է Վարդենիսում:



























