Հայաստանի եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը նամակ է գրել ադրբեջանցի մտավորականին: «Առավոտ» օրաթերթը գրում է, որ իր ուղերձում Սարգսյանն ադրբեջանցիներին խորհուրդ է տալիս կողմնորոշվել, թե ովքեր են իրենք. «Այլապես մերթ թուրք եք, մերթ թաթար, մերթ աղվան, մերթ ուրիշ ինչ-որ բան... Բայց չէ՞ որ պարզից էլ պարզ է. դուք այն վայրի հորդաներից եք, որոնք խուրժեցին ինչ-որ հեռավոր տափաստաններից: Այդքան բան:
Չէ՞ որ ձեր ավագ եղբայրը չի ժխտում, որ հորդաներով խուժել, հարձակվել է Բյուզանդիայի վրա եւ, իհարկե, այն ամենը, ինչ կարելի էր ոչնչացնել, ոչնչացրել է ու վերանվանել:
Ընդհանրապես դուք հմուտ եք հնարքների ու ստերի մեջ: Ահավասիկ ինչ-որ Խոջալու էլ հորինեցիք: Այդ խոջալուցիներին գնդակահարել են ձեր իսկ բաշիբոզուկները՝ ի հեճուկս ձեր ինչ-որ գործչի: Բայց եթե անգամ եղել է այնպես, ինչպես դուք եք ասում, ապա, փառք Ալլահին, մենք վերջապես ձեզանից սովորեցինք սպանել խաղաղ բնակիչների, սովորեցինք դաժան լինել:
Պիտի խոստովանեմ. նույնիսկ ձեր ավագ եղբոր իրականացրած 1915 թվականը չսովորեցրեց մեզ այն, ինչ կարողացաք սովորեցնել մեզ դուք Սումգայիթում: Շնորհակալություն ձեզ եւ էլի մեկ անգամ փառք Ալլահին: Ոհմակի մեջ ապրողը պիտի սուր պահի ժանիքները: Իսկ Ղարաբաղի մասին հիմնավորապես մոռացեք»,-գրել է Սոս Սարգսյանը:

























