Ականապատ տարածքների քարտեզները Ադրբեջանը պահանջում էր 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած, իսկ Փաշինյանը դրանք տվեց կես տարի հետո: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը:

«Չենք քննարկում՝ ճիշտ էր դա, թե սխալ, որովհետեւ դրանց արդյունքում վերադարձած յուրաքանչյուր գերին մի տան ճրագ է: Բայց ինչու ես կես տարի պահել: Պատասխանեմ՝ ինչու, որովհետեւ դա ինքը պետք է աներ ընտրություններից երկու շաբաթ առաջ: Փաշինյանը կես տարի  շարունակ մեր տղերքին տանջել է Բաքվի բանտերում միայն նրա համար, որ մի երկու ավել լայք, վյու, ձայն հավաքի 2021-ի արտահերթ ընտրությունների ժամանակ»,-ասաց նա: