Հոկտեմբերի 9-ին, ժամը 09.00-ին վերսկսվել են աշխատանքները սողանքային գոտում: Սողանքի գոտում ներկայումս  աշխատում է երկու մղան եւ երկու էքսկավատոր: Ինչպես NEWS.am –ին հայտնեցին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից, փրկարարների կողմից շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, մասնավորապես` քարաթափումների, առանձին հողազանգվածների մաքրման եւ անհայտ կորածների որոնման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:

Поисково-спасательные работы