Արարատի մարզի Նորամարգ գյուղի ջրանցքին հարակից տարածքում ավտոմեքենա է ընկել դրենաժային ջրատարի մեջ, վարորդը զոհվել է: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից, հոկտեմբերի 9-ին, ժամը 08.46-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի ջրանցքին հարակից տարածքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել,  կա տուժած եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2103» մակնիշի 07 ՏՏ 345 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել դրենաժային ջրատարի մեջ, ինչի հետեւանքով մահացել է վարորդը`  1988 թ. ծնված Արայիկ Օհանյանը:

Հրշեջ-փրկարարները դրենաժային ջրատարից ավտոմեքենան դուրս են բերել: Ա. Օհանյանի դին հանձնվել է «1-03» ծառայության բրիգադին: