Բաքվի զինվորական դատախազությունում տեղեկություն է ստացվել այն մասին, որ պաշտպանության նախարարության N զորամասում զինվոր Իլքին Էլբրուս օղլի Ալեքպերովը ինքնասպանություն է գործել հրազենի օգտագործմամբ։ Այս մասին տեղեկացրել է Turan-ը։
Հարուցվել է քրեական գործ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով։ Հարցաքննվել են վկաները, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, իրականացվել են անհրաժեշտ քննչական գործողությունները։




























