Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI)  ղեկավար Ռոբերտ Մյուլլերը  հայտարարել է ԱՄՆ անվտանգության ամենաակնհայտ սպառնալիքների մասին:

Ինչպես հաղորդում է KM.ru-ն, ազգային անվտանգության հիմնական սպառնալիքը  Մյուլերը համարում է կիբերլրտեսությունը, մասնավորապես` տնտեսական: «Դրա դեմ պայքար է տարվում ոչ առաջին տարին: Նման սպառնալիքի դեմ պայքարին կուղղվեն ՀԴԲ-ի բոլոր ուժերը»,- ընդգծել է Մյուլլերը` ավելացնելով,  որ արժե շատ զգույշ վերաբերվել Ռուսաստանին, Չինաստանին եւ Իրանին: