Ադրբեջանի պաշտպանության նախարարության եւ թուրքական «TUSAŞ» ընկերության միջեւ ստորագրվել է համաձայնագիր «Սու-25» գրոհային ինքնաթիռների արդիականացման մասին։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլում, «IDEF – 23» պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակում։

Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար-ռազմատեխնիկական մատակարարման գլխավոր վարչության պետ Ագիլ Ղուրբանովը եւ «TUSAŞ» ընկերության գլխավոր մենեջեր Թեմել Քոտիլը։