Մոսկվան կարող է սիրիական իշխանությունների եւ ընդդիմության միջեւ բանակցությունների հարթակ դառնալ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը` ավելացնելով, որ սիրական ընդդիմության 5-6 ներկայացուցիչներից կազմված խումբը Մոսկվա կժամանի արդեն հոկտեմբերի 10-ին:
«Նրանք կայցելեն ԱԳՆ, հնարավոր է հանդիպումներ ունենան նաեւ ռուսաստանցի խորհրդարանականների հետ»,-նշել է Բոգդանովը:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում սիրիական ընդդիմության առջնորդների հետ պատրաստ են խոսել, «փոխանակել գնահատականներ, կարծիքներ` Սիրիայում իրավիճակի վերաբերյալ, բացատրել մեր դիրքորոշումը, լսել նրանց գնահատականներն ու կանխատեսումները»:




























