Գյանջայի մեկուսարանում պահվող Demokratik.az կայքի խմբագիր Օսման Նարիմանօղլուն (Ռզաեւ) հուլիսի 23-ից հացադուլ է հայտարարել։ Այդ մասին հայտնել է նրա կինը՝ Արզու Ռզաեւան։

Նրա խոսքով ՝ լրագրողը հացադուլ է անում ՝ ի նշան անհիմն քրեական հետապնդման։

Նարիմանօղլուն մեկուսարանի ղեկավարությանը հացադուլ հայտարարելու մասին պաշտոնական հայտարարություն է գրել, նշել է նրա կինը։  

2022 թվականի հուլիսի 5-ից անազատության մեջ գտնվող լրագրողն ավելի վաղ հայտարարել է, որ իր մասնագիտական գործունեության պատճառով Գեյգելի շրջանի պաշտոնատար անձանց կողմից իր դեմ ծավալված զրպարտչական արշավի զոհ է դարձել։