1813 թվականին Ռուսաստանը պարսիկների հետ կնքեց Գյուլիստանի հաշտության պայմանագիրը՝ Ղարաբաղի խանությունը Ռուսական կայսրության կազմի մեջ մտնելու մասին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

«Համապատասխան հրամանագրում ասվում է՝ «Հավերժ ժամանակների համար»։

Իսկ 1783 թվականին Ռուսաստանը Օսմանյան կայսրության հետ պայմանագիր կնքեց Ղրիմի խանության՝ Ռուսական կայսրության կազմի մեջ մտնելու մասին։

Ի՞նչ տարբերություն 1813 թվականի Գյուլիստանի հաշտության պայմանագրի եւ 1783 թվականի Օսմանյան կայսրության հետ պայմանագրի միջեւ:

Սա մեր տարածքն է։ Ի՞նչ եք կարծում՝ մենք պարզապես ինչ-որ մեկին կտա՞նք այն։ Հիմա Լենինը չկա, Ստալինն էլ չկա։ Հիմա կա պարոն Պուտինը, որին շուտով կճանաչեն։ Սա ցարական ինքնավարություն կամ Խորհրդային Միություն չէ, կա ազգային շահ եւ նպատակահարմարության հարց։ Ձեռնտու է՝ համագործակցում ենք, ձեռնտու չէ՝ չենք համագործակցում»,-նշեց Տարասովը։