Մոսկվայում հայ-հրեական միություն է ստեղծվել, որի հիմնադիրներից են հայկական կողմից  Գուրգեն Սարգսյանը, հրեական կողմից` Դմիտրի Աշուրովը:

Միության ստեղծման հիմնական նպատակը համատեղ ակցիաների կազմակերպումն է` ուղղված երկու ժողովուրդների ազգային ինքնության  պահպանմանը` լեզվի, մշակույթի, ավանդույթների, հարաբերությունների ամրապնդման եւ ընդլայնման ուղղությամբ, ինչպես նաեւ Հայաստանի, Իսրայելի եւ Ռուսաստանի միջեւ  հարաբերությունների ամրապնդման համար բարենպաստ հող  ստեղծելուն:

Մասնավորապես` որոշվել է  մի շարք համատեղ ակցիաներ իրականացնել 2012թ. ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: