Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության կազմակերպչական բաժնի վարիչի տեղակալ Էլհան Ալիեւն այսօր ձերբակալվել է Բաքվի ոստիկանության կողմից, հաղորդում է Turan-ը։
Ալիեւը ձերբակալվել է խարդախության կասկածանքով։
Կուսակցությունը նշել է, որ Ալիեւին հետապնդում են նրա քաղաքական գործունեության, սոցցանցերում կառավարության խիստ քննադատության պատճառով։





























