Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 31-ին կայցելի Թուրքիա: Այս մասին հայտնել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը։

Այցի շրջանակներում Բայրամովը կհանդիպի իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Տեղի կունենա երկու նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: