Մոսկովյան ЦСКА-ի երկրպագու 18-ամյա Անդրեյ Ուրյուպինի (լուսանկարում) սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցու նկատմամբ  դաշնային եւ միջազգային հետախուզում է հայտարարվել:

ՌԴ քննչական կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ մեղադրվող Խոսրուվալի Նաիլուի նկատմամբ հեռակա կարգով խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Նշենք, որ միջադեպը տեղի էր ունեցել հոկտեմբերի 2-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքում:  Սկզբում ընդհարում էր եղել 18 եւ 22 տարեկան երկու երիտասարդների միջեւ,  սակայն դրան միացել էին նաեւ ուրիշները, փոխանցում է BBC-ին:

Արդյունքում երկու հոգի դանակահարվել էին, նրանցից մեկը` Ուրյուպինը, մահացել էր հիվանդանոցում: