Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սիբիրի տարածքային կենտրոնի Մի-8 ուղղաթիռն անհետացել է ռուս-մոնղոլական սահմանի մոտ,Կիրինսկի շրջանում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ուղղաթիռը կապի դուրս չի եկել, աշխատել է վթարային փարոսը:

Հաղորդվում է, որ ուղղաթիռում, որը հրդեհների մարման եւ հետախուզական աշխատանքներ է իրականացրել, գտնվել  են անտառային պահպանության ներկայացուցիչները,  ընդհանուր առմամբ 7 մարդ:  Ուղղաթիռի որոնման համար մեկ այլ Մի-8 է դուրս եկել:  Սակայն այն վայրում, որտեղից գալիս է փարոսի ազդանշանը, օպերացիայի իրականացումը դժավարանում է`բարդ  ռելիեֆի եւ տայգայի պատճառով: