Ռուսաստանի Նիժեգորոդսկի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում զոհվել է Ռուսաստանի հավաքականի դահուկորդ Պավել Կարելինը:
Պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին, հանգամանքների մասին չեն հաղորդվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Պավել Կարելինը 21 տարեկան էր, նա եղել է Ռուսաստանի բազմակի չեմպիոն, Աշխարհի առաջնության մրցանակակիր, մասնակցել է Վանքուվերում կայացած 2010թ. օլիմպիական խաղերին:




























