Հունաստանը երկու տարբերակ ունի. կամ հրաժարվել ազգային ինքնիշխանությունից կամ իր գոյությունը շարունակել եվրոյի գոտուց դուրս: Այս մասին, ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, հայտարարել է Գերմանիայի բունդեսթագի փոխնախագահ, կառավարող «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության անդամ Միքայել Ֆուկսը:
«Մենք համաձայն չենք մշտապես ներողամիտ լինել Հունաստանի նկատմամբ, որը սնանկությունից երկու քայլի վրա է: Հետեւաբար, որպեսզի պարտքերը մասնակիորեն փրկվեն, Աթենքին թեկուզ ժամանակավոր պետք է հրաժարվել ինչ-որ բանից, օրինակ, ազգային ինքնիշխանության որոշակի բաժնից»,-հայտարարել է Ֆոկսը:
Նա նշել է, որ ճգնաժամի չեզոքացման համար վարկատուները ստիպված կլինեն Հունաստանին ներել պարտքերի ավելի քան կեսը:
Այդ իսկ պատճառով Ֆոկսը ենթադրում է, որ Հունաստանի համար ավելի լավ կլինի եվրագոտուց դուրս գոյություն ունենալ:
Հիշեցնենք, որ Հունաստանի ֆինանսների նախարարը վերջերս հայտարարել էր, որ իր երկիրը ֆինանսական պարտավորությունները կկատարի մինչեւ նոյեմբերի կեսերը:



























