Արցախի Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 27-ին, Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել:

Օրակարգում է, մասնավորապես, Ազգային ժողովի ուղերձի ընդունման մասին հարցը: Նախօրեին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել ուղերձի տեքստին:

Նշենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը այս նստաշրջանում կհայտարարի իր հրաժարականի մասին: Արդեն իսկ տեղեկություններ կան, որ նրան փոխարինելու է ՀՅԴ խմբակցությունից Դավիթ Իշխանյանը:

Հատկանշական է, որ ՀՅԴ-ն Արցախի խորհրդարանում ունի ընդամենը երեք պատգամավոր: