Microsoft ընկերությունը Հայաստանի օգտատերերին ձմեռային ժամանակի չանցնելու հավանականության կապակցությամբ առաջարկում է Windows օպերացիոն համակարգում փոխել ժամային գոտին: Նոր ծրագրային հավելումի թողարկումը տեղի կունենա դեկտեմբերին, իսկ նախքան այդ ընկերությունն առաջարկում է անջատել անցումը  ամառայինից ձմեռային ժամանակի:

Երեւանի UTC+04:00 ժամային գոտու փոխարեն Microsoft ընկերությունը Հայաստանի օգտատերերին առաջարկում է անցնել UTC +5:00 Tashkent-ի: