Իրանը դարձել է 16-րդ երկիրը, որտեղ խանութ է բացել կանացի ներքնազգեստի «Միլավիցա» ընկերությունը: «Միլավիցայի» խանութը գտնվում է Levi`s, Zara եւ Bally ընկերությունների խանութների հարեւանությամբ:
Թեհրանում բացված խանութի ձեւավորը համապատասխանում է իսլամական պետության կանոններին, հաղորդում է բելառուսական ընկերության մամուլի ծառայությունը:
«Միլավիցան» իր արադրանքն արտահանում է Ռուսաստան, Ուկրաինա, Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Մոլդովա, Ուզբեկստան, Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Լեհաստան, Չեխիա, Գերմանիա, Հոլանդիա, Մեծ Բրիտանիա, Իսրայել եւ այլ երկրներ:




























