Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղը երկու կարևոր նշանակություն ունի։ Այս մասին Նովոստի Արմենիի - NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, հայտնի քաղաքագետ Յակով Կեդմին։
«Առաջին՝ Ռուսաստանի համար կարևոր է, որ այնտեղ իրավիճակը կայուն լինի, որպեսզի ռազմական հակամարտության պատճառներ կամ առիթներ չլինեն։ Ռուսաստանը դեմ է Կովկասում իրադրության սրմանը։ Երկրորդ՝ Մոսկվայի համար կարևոր է, որ այս կամ այն փոփոխությունների հետևանքով Կովկասը Ռուսաստանի դեմ բազայի չվերածվի, ինչպիսին փորձեցին դարձնել Ուկրաինան»,- ընդգծել է փորձագետը։
Նա կարծում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ կարգավորված հարաբերություններ ունի՝ անկախ Թուրքիայից կախվածության, և իր շահերը, և դա կապված է Իրանի, Կասպից ծովի և այլ խնդիրների հետ՝ լոգիստիկայի և տնտեսության առումով։
«Մյուս կողմից, Թուրքիան բավականին լուրջ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա։ Ուստի, Թուրքիայի դիրքորոշումը նույնպես ազդում է Ադրբեջանի դիրքորոշման վրա։ Ընդ որում, Ռուսաստանի շահերից է բխում տարածաշրջանում առավելագույն հանգիստ իրավիճակը»,- ավելացրել է Կեդմին։





























