Ստեփանավան քաղաքապետարանը չի մեկնաբանում՝ ինչու է քաղաքում դադարեցվել «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության ստորագրահավաքը։
NEWS.am-ը փորձեց կապ հաստատել համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու է արգելվել ստորագրահավաքը քաղաքում, սակայն մեր բազմաթիվ զանգերը մնացին անպատասխան։
Մենք կապ հաստատեցինք նաեւ համայնքապետարանի հետ։ Այնտեղից մեզ ասացին, որ համայնքապետը մարզում խորհրդակցության է, այլ իրավասու անձ տեղակալն է, որն աշխատանքային հարցով համայնքապետարանում չէ։ Մամուլի պատասխանատուն էլ արձակուրդում է։ Համայնքապետարանից հրաժարվեցին մեկնաբանել դեպքը՝ նշելով, որ իրավասու չեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանավան քաղաքում «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության ստորագրահավաքը առանց օրինական հիմքերի կասեցված է։
Ստեփանավանում «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքը առանց օրինական հիմքերի կասեցված է. Մենուա Սողոմոնյան





























