Վաղը, հոկտեմբերի 11-ին Երեւանի ժամանակով 22:45-ին Դուբլինում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը: Այսօր առավոտյան մեր ֆուտբոլիստները չարտերային չվերթով մեկնեցին վճռական հանդիպման մրցավայր: Իռլանդիան Ջովանի Տրապատոնիի գլխավորությամբ Վարդան Մինասյանի թիմին կընդունի 51 հազարանոց «Ավիվա» ստադիոնում, որն աշխարհի ամենաժամանակից ստադիոնների մեկն է: 2010-ին բացված ստադիոնը այս տարվա մայիսի 18-ին ընդունեց Եվրոպայի լիգայի եզրափակիչը: Իռլանդացիների ամենասիրված մարզաձեւը ռեգբին է եւ հենց այս ստադիոնում է այդ մարզաձեւի ազգային հավաքականն անցկացնում է հանդիպումները: Սակայն ֆուտբոլային հավաքականի հանդիպումները եւս միշտ անցնում են առանց ազատ տեղերի:











