Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Իրանն ու Ադրբեջանը ներկայումս կառուցողական համագործակցության դրական ճանապահով են գնում, հաղորդում է IRNA-ն։
«Ներկայումս Թեհրանի և Բաքվի միջև համագործակցության գործընթացը ընթանում է կառուցողական և դրական ճանապարհով»,- ասել է Ամիր Աբդոլլահիանը։ հեռախոսազրույցի ժամանակ։
Հեռախոսազրույցի ընթացքում Ամիր Աբդոլլահիանը և Բայրամովը նաև մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային կարևորագույն հարցերի շուրջ։
Բայրամովն իր հերթին կարևոր է համարել Ամիր Աբդոլլահիանի վերջին այցը Բաքու՝ ասելով, որ այս այցից հետո որքան հնարավոր է շուտ «մենք կկարողանանք տեսնել դրա դրական ազդեցությունը» երկու երկրների հարաբերությունների վրա։
Ադրբեջանի բարձրաստիճան դիվանագետը նաև շնորհակալություն է հայտնել Թեհրանին՝ ղարաբաղյան տարածաշրջանի նկատմամբ կառուցողական դիրքորոշման համար։
Նա նաև հաջող է անվանել Իրանի և Ադրբեջանի պատվիրակների վերջին հանդիպումը Իրանի և Ադրբեջանի միջև միջկառավարական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում։
Հուլիսի 17-ին Իրանի սահմանամերձ Աստարա քաղաքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում երկու կողմերը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել երկաթուղային և ճանապարհային երթուղիների վերաբերյալ։





























