Վերջերս Ադրբեջանի հետ ստորագրված փաստաթուղթը դիտարկում ենք որպես երկու երկրների միջեւ համերաշխության նոր նշան։ Այս մասին IDEF-2023 պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Նա պարզաբանել է, որ խոսքը KAAN ազգային մարտական ինքնաթիռի վերաբերյալ արձանագրության մասին է։

«Մեր հաջողությունները ոգեշնչման աղբյուր են դառնում այլ երկրների համար։ Մենք կշարունակենք աջակցել մեր բարեկամներին պաշտպանական արդյունաբերության ոլորտում »,-ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիան եւ Ադրբեջանը փաստաթուղթ են ստորագրել թուրքական KAAN ինքնաթիռի համատեղ կատարելագործման վերաբերյալ: