Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր պաշտոնանկ է արել SOCAR պետական ​​նավթային ընկերության հինգ փոխնախագահների, հայտնում է Turan-ը։

Մասնավորապես, իրենց պաշտոնները  կորցրել են Յաշար Լյաթիֆովը (ոլորտի զարգացման նախագծերի պատասխանատու), Սուլեյման Գասիմովը (տնտեսական հարցեր), Խալիգ Մամեդովը (կադրեր, տեղեկատվական տեխնոլոգիաներ), Բադալ Բադալովը (սոցիալական հարցեր) և Դաշգին Իսկենդերովը (նավթի և գազի փոխադրման հարցեր)։ 

Ալիևը նշանակել է 7 նոր փոխնախագահներ Արզու Ջավադովային (նախկինում զբաղեցնում էր պետական ​​նավթային ընկերության գլխավոր երկրաբանի պաշտոնը), Զիբա Մուստաֆաևային (ղեկավարել է Azercell-ի մարդկային ռեսուրսների բաժինը), Իսկենդեր Զարգարլիին (աշխատել է OMNI իրավաբանական ընկերությունում), Ֆուադ Մուսաևին (աշխատել է SOCAR AQS-ում), Բաբեկ Հուսեյնովին և Աֆղան Իսաևին (ղեկավարել է Հարավային գազային միջանցքի նախագիծը):

Մինչ այսօրվա կադրային որոշումները SOCAR-ն ուներ 10 փոխնախագահ։