Դավադրությունը հանգեցրել է ողբերգական իրադարձությունների Կահիրեում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Իսամ Շարաֆը:
Կահիրեի կենտրոնում պարետային ժամ է մտցվել ոստիկանության եւ ղպտի քրիստոնյաների միջեւ տեղի ունեցած բախումների պատճառով: Վերջին տվյալներով, բախման արդյունքում զոհվել է 24 մարդ:
Անկարգություններն սկսվել են Կահիրեում տեղի ունեցած ցույցից հետո, որը մեկնարկել էր, երբ երկրի հարավում` Ասուան նահանգում հարձակում էր եղել ղպտական եկեղեցիներից մեկի վրա:
Ցուցարարները մեղադրում են ծայրահեղական իսլամիստներին:











