Ռուսաստանյան ավիաընկերությունները թռիչքներ են կատարում 24 երկիր, հայտարարել է Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ներկայումս ռուսաստանյան ավիաընկերությունները թռիչքներ են կատարում արտասահմանյան 24 պետություն։ Դրանք են Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Վենեսուելան, Վիետնամը, Վրաստանը, Եգիպտոսը, Իսրայելը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Կուբան, Մալդիվները, Մոնղոլիան, ԱՄԷ-ն, Սեյշելյան կղզիները, Տաջիկստանը, Թայլանդը, Թուրքմենստանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Շրի-Լանկան»,- թվարկել է Ներադկոն։