Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր խնդիրները կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Այս մասին ասվում է հուլիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրում։

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։