Եվրոպայի խորհուրդը պետք է կոչ անի Ադրբեջանին վճռական գործողություններ ձեռնարկել՝ դադարեցնելու պետականորեն հովանավորվող ատելության խոսքը, ռասայական, էթնիկական եւ կրոնական անհանդուրժողականությունը հայերի նկատմամբ։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը՝ կիսվելով ամերիկյան առաջատար StopAntisemism կազմակերպության գրառմամբ։
«Եվրախորհուրդը պետք է կոչ անի Ադրբեջանին վճռական միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու պետականորեն հովանավորվող ատելության խոսքը, ռասայական, էթնիկական եւ կրոնական անհանդուրժողականությունը հայերի նկատմամբ»,- նշել է Արման Խաչատրյանը։
This is deplorable display of hate speech, clearly racist content and praisal of Nazism.
— Arman Khachatryan (@armkhach) July 28, 2023
Council of Europe should urge Azerbaijan to take decisive measures to cease state sponsered hate speech, racial, ethnic&religious intolerance towards Armenians #ECRI @coe @Dunja_Mijatovic https://t.co/5vCF1k39hH





























