Իրանը հրաժարվել է Ազարի հանքավայրի շահագործման գործում նավթային «Գազպրոմ նեֆտ» ընկերության հետ համագործակցությունից, քանի որ «ռուսական ընկերությունն իր պարտավորությունները ուշացումով է իրականացնում»:
Ինչպես հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) գործադիր տնօրեն Ահմադ Քալեբանին, որոշվել է պայմանագիր կնքել հայրենական մատակարարի հետ:
Իրանն օգոստոսի վերջին «Գազպրոմ Նեֆտ»-ին առաջարկել է Իրաքի հետ սահմանին գտնվող Ազարի հանքավայրի շահագործման իրավունքները հանձնել այլ ընկերության:
Մոսկվայում Իրանի դեսպան Սեյեդ Մահմուդ Ռեզա Սաջադին այն ժամանակ հայտարարել էր, որ Ազարի հանքավայրի շահագործման վերաբերյալ, «Գազպրոմ Նեֆտ»-ի եւ Իրանի ազգային նավթային ընկերության միջեւ կնքված պայմանագիրը պատրաստվել է 2 տարի, սակայն «Գազպրոմ Նեֆտ»-ն արդեն 8 ամիս է, իր ստորագրությունը չի դնում փաստաթղթի տակ: Իր հերթին, «Գազպրոմ Նեֆտ»-ը հրաժարվել է որեւէ մեկնաբանությունից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:



























