Ավստրալիան առաջիկա տարիներին հույս ունի ԱՄՆ օգնությամբ հրթիռներ արատդրել, ասել է Ասվտրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզը։

«Մենք հույս ունենք, որ երկու տարվա ընթացքում կսկսվի հրթիռների արտադրություն Ավստրալիայում, մեր երկու երկրների հավաքական արդյունաբերական բազայի (կառուցման- խմբ.) շրջանակում»,- ասել է նա Ավստրալիայում AUSMIN-ի ամենամյա բանակցությունների արդյունքների հիման վրա։

Բացի այդ, նախարարի խոսքով, «ընդունվել է պարտավորություն՝ ուժեղացնելու ամերիկյան ուժերի ներկայությունը մեր հյուսիսային կայաններում, ավելացնելու ծովային պարեկների եւ հետախուզական ինքնաթիռների թիվը, ինչպես նաեւ «ավելացնել ամերիկյան ատոմային սուզանավերի մուտքը մեր ջրեր»։